Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երուսաղեմի գրավվելու ժամանակ՝ Հուդայի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքն իր ամբողջ զորքով եկավ հասավ Երուսաղեմ և պաշարեց այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Այս է այն խոսքը, որ Հուդայի Սեդեկիա արքայի տասներորդ տարում, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում, Տերն ուղղեց Երեմիային։


Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զորքերով, իր իշխանությանը ենթակա բոլոր երկրներով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելավ Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների դեմ, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Քսանմեկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագավոր դարձավ։ Տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։


Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։


Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։


Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ