Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, չի բացելու առագաստը և չի պարզելու դրոշը, մինչև որ կորստյան մատնվի։ Այնուհետև բազում կաղեր ավարառություն պիտի կատարեն։
ԵՐԵՄԻԱ 50:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղդեացիների երկիրն ավարառության պիտի ենթարկվի, և նրա բոլոր ավարառուները պիտի հագենան,- ասում է Տերը.- դուք ուրախանում էիք և պարծենում՝ հափշտակելով իմ ժառանգությունը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։ |
Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, չի բացելու առագաստը և չի պարզելու դրոշը, մինչև որ կորստյան մատնվի։ Այնուհետև բազում կաղեր ավարառություն պիտի կատարեն։
Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հավաքվի այնպես, ինչպես մեկը, որ մորեխ է հավաքում փոսից. այդպես էլ ծաղրելու են ձեզ։
Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։
Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։
Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։
Հասել է նրա ժամանակը, բացե՛ք նրա շտեմարանները, խուզարկե՛ք նրան քարայրների պես և սպանե՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։
Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։
Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-
և ինձ հասած տառապանքները Բաբելոնին հասան»,- պիտի ասի Սիոնի բնակիչը։ «Իմ արյունը քաղդեացի բնակիչների վրա՛ թող լինի»,- պիտի ասի Երուսաղեմը։
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։
Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։
Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.