Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։
ԵՐԵՄԻԱ 48:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։ |
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։
Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։
Հույսդ դրել էիր քո ամրոցների վրա, բայց պիտի վրա հասնեն նեղությունները, ու դու պիտի բռնվես։ Քամոսը գերի պիտի գնա իր քուրմերի ու իր իշխանների հետ։
Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամովսի ժողովուրդ։ Նրանց որդիները փախուստի մատնվեցին, նրանց դուստրերը գերի ընկան ամորհացիների թագավորի ձեռքը։
Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։