ԵՐԵՄԻԱ 48:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովաբը՝ իբրև ժողովուրդ, պիտի կորչի, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ |
և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։
Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։
քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։
Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։
Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։
որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ և հայհոյեց նրա անունը, նրա երկրավոր ու երկնային բնակավայրերը, այսինքն՝ երկնքում բնակվողներին։