Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։
ԵՐԵՄԻԱ 48:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի մրմնջա Հազերի լացով. պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի՛ այգի։ Քո ճյուղերը տարածվում են ծովի վրայով և հասնում մինչև Հազեր. քո մրգերին և քո այգեքաղին հասավ կոտորածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։ |
Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։
Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։
Խոնարհվի՛ր քո փառքից և նստի՛ր խոնավության մեջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստյան մատնվեց, վրա հասավ քո ամրոցները կործանողը։
Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք անգամ չպիտի փրկվի, բնակիչը պիտի ոչնչանա, դաշտեցին՝ բնաջնջվի»։ Այսպես է ասում Տերը.
Մովսեսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Հազերը։ Եվ գրավեցին այն ու նրա ավանները և դուրս քշեցին այնտեղ բնակվող ամորհացուն։
Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։
Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,