ԵՐԵՄԻԱ 48:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորդ, որ նրա շուրջն եք, ցնցվե՛ք նրանով. ամենքդ, որ գիտեք նրա անունը, ասացե՛ք. “Ինչպե՞ս խորտակվեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գավազանը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։ |
Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները, որ կուլ էին տալիս ազգերին, պիտի սգան։ Ոտքի տա՛կ տվեք նրանց այգիները մինչև Հազեր, բայց չպիտի հասնեք։ Մոլորվե՛ք անապատում. նրա առաքվածները լքվեցին, քանի որ անցան ծովի այն կողմը։
Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։