ԵՐԵՄԻԱ 48:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու օրեր պիտի գան,- ասում է Տերը,- ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մոտ, որոնք պիտի խոնարհեցնեն նրան, նրա անոթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։ |
Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։
Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները և ջուր չգտան. իրենց ամանները դատարկ հետ բերեցին։ Ամաչեցին ու ամոթահար ծածկեցին իրենց գլուխները։
Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։
Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։
Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։ Ես փշրեցի Մովաբը ինչպես մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,- ասում է Տերը։-
Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք անգամ չպիտի փրկվի, բնակիչը պիտի ոչնչանա, դաշտեցին՝ բնաջնջվի»։ Այսպես է ասում Տերը.
Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին և փրկում նեղությունից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով.