ասաց. «Ես պիտի հարեմ Դամասկոսի աստվածներին», թեև պարտվել էր նրանցից։ Ապա ավելացրեց. «Քանի որ Ասորիքի թագավորի աստվածներն են զորացնում նրանց, այսուհետև նրա՛նց զոհեր կմատուցեմ, և նրանք ինձ կօգնեն»։ Սակայն այդ աստվածները նրա ու ամբողջ Իսրայելի համար խոչընդոտ դարձան։
Երբ մենք երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան նվերներ ընծայում, ի՞նչ է, առանց մեր ամուսինների իմացությա՞ն էինք թխվածք ու կարկանդակներ պատրաստում կամ նվերներ ընծայում նրան»։
«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։
ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ Իսրայելի դառնացնող ժողովրդի մոտ, նրանց մոտ, ովքեր դառնացրին ինձ, նրանք և իրենց հայրերը. անարգեցին ինձ մինչև այսօր։ Ում մոտ քեզ ուղարկում եմ, պնդերես ու խստասիրտ որդիներ են.