Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 44:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան նվերներ ընծայելուց, ամեն ինչի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 44:18
8 Խաչաձեւ Հղումներ  

ասաց. «Ես պիտի հարեմ Դամասկոսի աստվածներին», թեև պարտվել էր նրանցից։ Ապա ավելացրեց. «Քանի որ Ասորիքի թագավորի աստվածներն են զորացնում նրանց, այսուհետև նրա՛նց զոհեր կմատուցեմ, և նրանք ինձ կօգնեն»։ Սակայն այդ աստվածները նրա ու ամբողջ Իսրայելի համար խոչընդոտ դարձան։


Ու թող Երուսաղեմի տներն ու Հուդայի թագավորների տները դառնան սպանության վայր այն պղծությունների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ իրենց տանիքների վրա խունկ էին ծխում երկնքի բոլոր զորություններին և նվերներ ընծայաբերում օտար աստվածներին”»։


այդ բոլոր հրեաներն ամեն տեղից, ուր ցրված էին, եկան Հուդայի երկիրը՝ Մասեփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։


Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։