“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։
Պիտի գան քաղդեացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։
Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդեացիների մոտ, և դու էլ նրանց ձեռքից չես փրկվելու, որովհետև բաբելացիների թագավորի ձեռքով պիտի բռնվես, իսկ այս քաղաքը պիտի այրվի հրով”»։