ԵՐԵՄԻԱ 35:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ և հայտնի՛ր Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. “Խրատ չե՞ք առնում՝ իմ խոսքերին հետևելու համար”,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. "Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում իմ խոսքերին",- ասում է Տերը։- |
Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կդնի այս ամենին և կմտածի այն մասին, թե ի՛նչ է կատարվելու հետագայում։
այն խոսքը, որ հայտնեց Երեմիա մարգարեն Հուդայի համայն ժողովրդին և Երուսաղեմի բնակիչներին՝ ասելով.
Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Եվ Տերն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ Օրենքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, և ականջ չդրեցին իմ ձայնին,
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,