Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտավ այս երկիրը, ասացինք. «Քաղդեացիների զորքի պատճառով, ասորեստանցիների զորքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ և այնտեղ ապրենք»։
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ և հայտնի՛ր Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. “Խրատ չե՞ք առնում՝ իմ խոսքերին հետևելու համար”,- ասում է Տերը։