Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտավ այս երկիրը, ասացինք. «Քաղդեացիների զորքի պատճառով, ասորեստանցիների զորքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ և այնտեղ ապրենք»։
Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի դեմ, այն ժամանակ ասացինք. “Եկեք Երուսաղեմ գնանք քաղդեացիների զորքերի պատճառով և արամեացիների զորքերի պատճառով”, և բնակվում ենք Երուսաղեմում»։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։
«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,