Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 34:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ բոլոր մեծամեծներն ու ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտ էին դրել ազատ արձակելու՝ յուրաքանչյուրն իր ծառային, և ամեն մեկն իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, ազատ արձակեցին, որպեսզի նրանք այլևս իրենց չծառայեն։ Լսեցին ու արձակեցին,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 34:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։


Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։


Հուդայի իշխանները, լսելով այս բաները, թագավորի պալատից եկան Տիրոջ տունը և նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ։


Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։


իսկ հետո հետ կանգնեցին և նորից բերեցին իրենց ծառաներին ու աղախիններին, որոնց ազատ էին արձակել, և նրանց ծառաներ ու աղախիններ դարձրին։


և Երուսաղեմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաև երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով,-


իջավ թագավորի տունը, ատենադպրի դիվանը, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամեայի որդի Դալիան, Աքոբովրի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։


Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։