Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն.
ԵՐԵՄԻԱ 33:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։ |
Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն.
սակայն Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան ու նրա որդիներին։
քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես ուխտ էի դրել քո հայր Դավթի հետ՝ ասելով. “Քեզնից Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասելու”։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։
և ղևտացի քահանաներից իմ առաջ ամեն օր ողջակեզ մատուցող, զոհաբերություն անող և խունկ ծխող մարդ երբեք չպիտի պակասի»։