ԵՐԵՄԻԱ 32:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գնման փաստաթուղթը իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։ |
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։
Այն խոսքը, որ Տերը պատվիրեց Երեմիա մարգարեին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Հուդայի Սեդեկիա արքայի կողմից նրա թագավորության չորրորդ տարում գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։