և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականության մասին կնքված մուրհակը ու չկնքված մուրհակը և դի՛ր խեցե ամանի մեջ, որ պահպանվեն բազում օրեր”։