Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելը,- ասում է ինձ Տերը,- արդարացրեց իր ապստամբությունը ուխտազանց Հուդայի համեմատությամբ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 3:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Այդքան պոռնկանալուց հետո ես նրան ասացի՝ “Ինձ մո՛տ վերադարձիր”, բայց չվերադարձավ։ Նրա ցոփությանն ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։


Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։


Սակայն դու ըստ նրանց ճանապարհների չընթացար, ոչ էլ ըստ նրանց անօրենություններ գործեցիր, այլ դու քո ընթացքի մեջ նրանց փոքր-ինչ գերազանցեցիր։


Այս բանը տեսավ նրա քույր Ոողիբան և իր ապականված ցանկասիրությամբ իր քրոջը գերազանցեց, իր քրոջը գերազանցեց նաև պոռնկությամբ։


Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։


Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ լծընկեց երինջի պես, արդ, Տերը նրանց որպես գառ կարածեցնի ընդարձակ տեղում։