Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդեացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգև պիտի լինի, և նա ողջ պիտի մնա։
ԵՐԵՄԻԱ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։ |
Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդեացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգև պիտի լինի, և նա ողջ պիտի մնա։
Այս բոլոր բաները մեկ առ մեկ հայտնեցի նաև Հուդայի արքա Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրե՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ազգին, որպեսզի ապրեք։
Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։
այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։