Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
ԵՐԵՄԻԱ 17:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խոսքը, թող այստեղ հասնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։ |
Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առակ է, որ ասվում է Իսրայելի երկրում, թե՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։
«Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե լույս։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։