Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։
ԵՐԵՄԻԱ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջույքի տուն մի՛ մտիր». Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։ |
Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։
Ծաղր անողների հետ ատյան չնստեցի, այլ երկյուղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետև դառնությամբ էի լցված։
որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ,
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,