ԵՐԵՄԻԱ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ7 Նրանց սգո հացը մեռնողի վրա մխիթարության համար կտրող չի լինելու, և ոչ էլ նրա հոր ու մոր հիշատակին մխիթարության բաժակ են խմելու։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը։ Տես գլուխը |
Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։