Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։
ԵՐԵՄԻԱ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի Տերն այսպես է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնվեն այդտեղ, նաև նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպես և նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին. |
Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։
Այսպես է ասում Տերը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա և ոչ էլ նրանց վրա սուգ պահիր, որովհետև իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,- ասում է Տերը։ Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու,
քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես հիվանդություն կբերեմ այդ ժողովրդի վրա, հայրերն ու զավակները միասին կվարակվեն նրանով, հարևան ու ընկեր կկորչեն միասին»։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։