Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 16:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Այսպես է ասում Տերը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա և ոչ էլ նրանց վրա սուգ պահիր, որովհետև իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այդ ժողովրդից,- ասում է Տերը։ Թե՛ մեծերը և թե՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 16:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։


Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։


Մարդիկ թշվառացած անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ սուրն է լափում. ոչ մի մարմնի համար հանգիստ չկա։


Ցրելու եմ դրանց՝ մարդուն իր եղբոր, հորն իր զավակների հետ,- ասում է Տերը.- չեմ գթալու և չեմ խնայելու, առանց ողորմելու բնաջնջելու եմ դրանց”»։


Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։


իմ անձը զրկեց հանգստությունից. ես մոռացա բարությունը.


Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։


Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։


Եվ մի ուրիշ, կարմիր ձի հայտնվեց. նրա վրայի հեծյալին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, և որպեսզի միմյանց սպանեն, նրան մի մեծ սուր տրվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ