Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
ԵՐԵՄԻԱ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծաղր անողների հետ ատյան չնստեցի, այլ երկյուղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետև դառնությամբ էի լցված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։ |
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։
Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։
Ես լցվեցի բարկությամբ և այն զսպեցի իմ մեջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրա, նաև երիտասարդների բազմության վրա. այր ու կին առհասարակ գերեվարվելու են, ծերը և հասուն տարիք ունեցողները քշվելու են։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։