ԵՐԵՄԻԱ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։ |
Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։
Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։
Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-
Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։
Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։
Սավուղին պատմեցին եղելությունը, նա այլ մարդկանց ուղարկեց, և սրանք ևս մարգարեացան։ Սավուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարեացան։