Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
ԵՐԵՄԻԱ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բազում հովիվներ ապականեցին իմ այգին, եղծեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։ |
Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
Իշխանները պղծեցին իմ սրբությունները, ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։
Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ և ոտնակոխ արեցին քո սրբությունը։
Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։ «Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝ ձեզ տալու ընտիր երկիրը՝ իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն. ասացի, որ հայր կոչես ինձ և այլևս երես չթեքես ինձնից։
և բաբելացիների արքայի բոլոր զորավարները՝ Ներգել-Սարասարը, Սարմագադ-Նաբուվը, Սարսեքիմը, Ռափսարիսը և Ներգելսարասարը, Ռաբմագն ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան և բազմեցին միջին դռան առաջ։
Հովիվներն իրենց հոտերով նրա մոտ են գալու և իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, յուրաքանչյուրը հովվելու է իր ձեռքով։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։
Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։