Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
ԵՐԵՄԻԱ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և հայտնե՛ք Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։ |
Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։
Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Եվ Տերն ինձ ասաց. «Այդ բոլոր խոսքերն ընթերցի՛ր այդտեղ՝ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, և ասա՛. “Լսե՛ք այս ուխտի պատգամները և կատարե՛ք դրանք։