ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պորտը քո սափոր է վարպետորեն կատարված՝ անպակաս խառնուրդի գինուց։ Որովայնդ նման է շուշանով ծածկած ցորենի դեզի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։ |
Ոսկյա ճախարակներ են ձեռքերը նրա՝ զարդարված ակներով Թարսիսի. փղոսկրյա տախտակ է որովայնը նրա՝ ընդելուզված ակներով շափյուղա։
Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա, որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։ Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո, դո՛ւստր Ամինադաբի։ Քո ազդրերը նման են ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։
Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի տուն և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր, դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից
«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։
Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։