ԵՐԳ ԵՐԳՈՑ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկյա ճախարակներ են ձեռքերը նրա՝ զարդարված ակներով Թարսիսի. փղոսկրյա տախտակ է որովայնը նրա՝ ընդելուզված ակներով շափյուղա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ձեռքերը ոսկե մականներ են՝ Թարսիսի քարերով զարդարված, նրա որովայնը հղկված փղոսկր է՝ պատված շափյուղաներով։ |
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։
Չորրորդ շարքը՝ հակինթ, բյուրեղ և եղնգաքար։ Դրանք թող դասավորվեն ըստ իրենց նշված շարքերի՝ ընդելուզված, ոսկով ամրացված։
Պորտը քո սափոր է վարպետորեն կատարված՝ անպակաս խառնուրդի գինուց։ Որովայնդ նման է շուշանով ծածկած ցորենի դեզի,
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից
Ե՛վ չորսի կերպարանքը, և՛ նրանց տեսքը, և՛ նրանց կառուցվածքն այնպիսին էին, որ կարծես թե անվի մեջ անիվ էր պտտվում։