Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամեն վարվող սարալանջ չի՛ ակոսվելու։ Երկյուղից ոչ ոք չի հասնելու այնտեղ, որովհետև խոպան ու փշոտ վայրեր պիտի դառնան, հոտերի արոտավայր և եզան ոտքի կոխան պիտի լինեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 7:25
8 Խաչաձեւ Հղումներ  

հավիտյան լքված՝ պիտի դառնա հոտերի մակաղատեղի և նախիրների հանգրվան, և ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։


Հափշտակվածները պիտի արածեն ցլերի նման, և մնացածների ավերակների վրա գառները պիտի ճարակեն։


Պիտի գան ու հաստատվեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու այրերում, բոլոր փապարներում ու ամեն ծառի վրա։


Նետաձիգներ և աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնա ու փուշ բերի։


Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ լծընկեց երինջի պես, արդ, Տերը նրանց որպես գառ կարածեցնի ընդարձակ տեղում։


և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։