Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 7:23
13 Խաչաձեւ Հղումներ  

փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։


Հիշե՛ք, որ ցավով ու տագնապով պիտի լինեն տարվա օրերը, քանի որ այգեկութը նվազեց, ցանքսը դադարեց, և այլևս հետ չեն գալու։


Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, վեց արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


Նետաձիգներ և աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնա ու փուշ բերի։


Նայեցի և տեսա, որ Կարմելոսն ավերակ էր, իսկ նրա բոլոր քաղաքները՝ հրի մատնված։ Տիրոջ պատճառով, նրա բարկության ու ցասման պատճառով դրանք կործանվեցին։


Նրանց բնակեցված քաղաքներն ավերվելու են, նրանց երկիրն ամայության է մատնվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Եվ արդ, նրա պղծությունը հայտնի կդարձնեմ իր հոմանիների առաջ, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։


Դրա համար ահա կընթանան դեպի եգիպտացիների թշվառությունը. նրանց կընդունի Մեմփիսը, և նրանց կթաղի Մաքմասը։ Կորուստը կժառանգի նրանց արծաթը, և փուշ կբուսնի նրանց վրաններում։


«Ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և գնաց օտար երկիր։


Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանը այրվելն է։