Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 66:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 66:8
8 Խաչաձեւ Հղումներ  

ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այժմ հարցո՛ւմ արեք ազգերի մեջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրոք արեց Իսրայելի կույսը։


Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։


Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։


Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։


Սակայն ինչպես գրված է. «Այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց, և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (հմմտ.Ես. 64.3)։