ԵՍԱՅԻ 65:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։ |
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։
Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ “Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը”. չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։
Սակայն ինչպես գրված է. «Այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց, և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (հմմտ.Ես. 64.3)։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։
Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։