ԵՍԱՅԻ 59:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քարբ օձի ձվեր են ծակում և սարդերի ոստայն հյուսում. եթե որևէ մեկը կամենա ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մեջ ջուր և քարբ օձ կգտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։ |
«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։
Այնտեղ ոզնին ձագեր հանեց, և երկիրը զգուշությամբ սնուցեց նրա ձագերին։ Այնտեղ միմյանց հանդիպեցին եղջերուները և իրար երես տեսան.
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։