Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
ԵՍԱՅԻ 59:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և առհասարակ թափառելու են արջերի ու աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից, |
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։
Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սպառվեց նրանց ճանապարհներին. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,
Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում։
Ահա թե ինչու իրավունքը հեռա ցավ նրանցից, և արդարությունը չի հասնելու նրանց. մինչ նրանք լույս էին ակնկալում, խավար եղավ նրանց համար, մինչ լույսի էին սպասում, մթի մեջ քայլեցին։
Հավաքվեցինք խաղաղության համար, բայց բարություն չկար, հավաքվեցինք բժշկության համար, բայց ահա տագնապ է։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։
Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։
և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։