Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝ “Ես Աստծուն եմ պատկանում”, և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։
Այս մեկը պիտի ասի. "Ես Տիրոջն եմ", այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. "Տիրոջն եմ պատկանում", և մականվանվի Իսրայելի անունով”։
«Այսպես է ասում Պարսից Կյուրոս արքան. “Տերը՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել աշխարհի բոլոր թագավորությունները։ Նա ինձ պատվիրել է Հուդայի երկրում՝ Երուսաղեմում, իր համար տուն կառուցել։ Ձեզնից ով նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնա, և թող Տերը՝ իր Աստվածը, նրա հետ լինի”»։
Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։
Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։