ԵՍԱՅԻ 43:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։ |
Մո՛տ եկեք ու լսե՛ք, ո՛վ ազգեր, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրն իր մեջ գտնվողների հետ, երկրագունդը և նրանում ապրող ժողովուրդը։
Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։
Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։
Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և եղան։