ԵՍԱՅԻ 43:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ կառքեր ու նժույգներ է հանում և բազմահամար զորքեր. բայց նրանք քնեցին ու չեն արթնանալու, մարեցին, ինչպես հանգած պատրույգ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։ |
Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով մտավ ծովը, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքով։
Նա փարավոնի կառքերն ու զորքերը ծովը գցեց, ընտիր հեծյալներին ու սպառազեն մարդկանց ընկղմեց Կարմիր ծովում։
Նրանց զորությունը վերածվելու է ծեծված վուշի խռիվի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, և անօրեններն ու մեղավորները այրվելու են միասին, և չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։
ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնոտներին, հավաքելու եմ քեզ ու քո բոլոր զորքերը, հեծյալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառվածներին ու սպառազինվածներին, վահանավորներին, սաղավարտավորներին ու սուսերավորներին, բոլորին միասին՝
Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։
Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։