Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
ԵՍԱՅԻ 41:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ ոչ մի հեթանոս չկա, չկա նաև նրանց կուռքերից ոչ մեկը, որ պատմի, և եթե անգամ հարցնեմ նրանց, թե՝ որտեղի՞ց եք, ինձ պատասխան չեն տա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։ |
Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ. և իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։
Նայեցի, բայց օգնող չկար, տեսա, որ ոչ ոք թիկունք չեղավ։ Իմ բազուկը փրկեց նրանց, և միայն իմ բարկությունը նրանց դեմ կանգնեց։
Ես ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։