Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։
ԵՍԱՅԻ 39:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ուրախություն պատճառեցին Եզեկիային, որը ցույց տվեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու և արծաթի, զենքերի բոլոր պահեստները, ամեն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տերության սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցույց չտար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։ |
Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։
չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։
Նա եկավ Երուսաղեմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժեք ակնեղեն բարձած ուղտերով։ Նա մտավ Սողոմոնի մոտ և խոսեց այն ամենի մասին, ինչ որ կար իր սրտում։
Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե, ոսկե անոթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։
Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրա դեսպաններին ցույց տվեց գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ յուղերը, զինանոցը և այն ամենը, ինչ կար իր գանձարանում։ Եզեկիան իր տանը և ամբողջ իշխանության մեջ տեղ չթողեց, որ ցույց չտար նրանց։
բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։
Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, շատ մեծ շքախմբով և խնկեր, բազում ոսկի ու թանկարժեք քարեր բարձած ուղտերով եկավ Երուսաղեմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց այն ամենի մասին, որ մտքում ուներ։
Սաբայի թագուհին արքային հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տված խնկի նման խունկ չկար։
Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։