Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։
ԵՍԱՅԻ 37:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ Տերն այսպես է ասում Ասորեստանի թագավորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրա, դա չպիտի փակի վահաններով և ոչ էլ պատնեշներով պիտի շրջապատի դա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. "Նա չի մտնի այս քաղաքը, Այստեղ նետ չի արձակի, Նրա առաջ դուրս չի գա վահանով Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։ |
Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։
Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։
Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,
Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։
Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։