Նրանք այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն ու իրեն ընկերակցող մարդիկ վերցրին դրանք։
ԵՍԱՅԻ 37:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։ |
Նրանք այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն ու իրեն ընկերակցող մարդիկ վերցրին դրանք։
Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։
Իսկ նա այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։
Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։
Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։
Իսկ մեռածները կյանքը չեն տեսնելու. բժիշկները հարություն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստյան մատնեցիր նրանց բոլոր արուներին.
թե որտեղի՛ց եք դուք, և որտեղի՛ց է գալիս ձեր արածը, որովհետև ձեզ ընտրեցին հողից որպես պղծություն։
«Թող հյուսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու և մուրճով հարվածելու, և ասի՝ ինձ համար լավ օգնություն եղավ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրա, որպեսզի չշարժվեն։
Իսկ կեսից քանդակված աստված շինեց և խոնարհվելով երկրպագեց նրան, աղոթեց նրա առաջ և ասաց. «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստվածն ես»։
Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանի որ նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։
Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։
որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։
Իսրայելում։ Հյուսնը պատրաստեց այն, ուստի Աստված չէ, որովհետև քո հորթը մոլորեցնող է, Սամարիա՛։
Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չէին։