կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
ԵՍԱՅԻ 36:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը, Ասափի որդի ժամանակագիր Հովաքը, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին Ռափսակի խոսքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։ |
կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
Երբ ես լսեցի այս խոսքերը, պատռեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մորուքը և նստեցի սգավոր։
Այսպես է ասում Տերը, Զորությունների Տերը. «Դու գնա՛, մտի՛ր դիվան՝ Սոմնաս գանձապետի մոտ, և ասա՛ նրան.
Ահավասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաբերներ են ուղարկում, որպեսզի դառնորեն լաց լինելով՝ խաղաղություն աղերսեն։
Ապա Եղիակիմը, Սոմնասը և Հովաքն ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խոսի՛ր ասորերեն, որովհետև մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրեերեն մի՛ խոսիր. ինչո՞ւ ես այդպես խոսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրա են»։
Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը։
Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։
Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։