Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։
Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։
Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։
Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը,
Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։
Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։