ԵՍԱՅԻ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց չէ՞ որ դուք բրուտի կավի եք նման. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի. «Դո՛ւ չես ինձ ստեղծել», կամ արարածն՝ Արարչին. «Իմաստությամբ չես արարել ինձ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։ |
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
Տերը կործանելու է աշխարհը, ավերելու և ամայացնելու է այն ու ցանուցիր է անելու նրա բնակիչներին։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
Եվ երբ նրանց չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի ավագների մոտ՝ բողոք բարձրացնելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա արեցին, այստեղ են հասել,