Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամության համար.
ԵՍԱՅԻ 28:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. «Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։ |
Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամության համար.
Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու
Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։
Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
Դավիթն էլ ասում է. «Թող նրանց սեղաններն իրենց համար դառնան որոգայթ ու խայծ, գայթակղություն ու հատուցում։
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։