ԵՍԱՅԻ 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը Աստված իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրա, իսկ երկրում՝ երկրի թագավորների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։ |
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
«Սո՛ւգ արա, որովհետև երկիրը կործանվեց, երկրագունդն ավերվեց ու ամայացավ, երկրի բարձունքները սուգ առան»։
Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գովգի վերաբերյալ ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Գո՛վգ, իշխա՛ն Ռոսմեսոքի ու Թոբելի։
«Եվ կլինի Տիրոջ զոհաբերության օրը, որ վրեժխնդիր կլինեմ իշխաններից, թագավորի տնից և բոլորից, որոնք օտար հագուստներ են հագել։
Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։
Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք պոռնկացան և զվարճացան նրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն նրանից ելնող հուրն ու ծուխը.