Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.
ԵՍԱՅԻ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, պոռնկության լքվա՛ծ քաղաք, լա՛վ նվագիր, նորից ու նորի՛ց երգիր, որ քո հիշատակը մնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։ |
Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.
Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։
Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։
բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։