ԵՍԱՅԻ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, և ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։ |
Եվ նա ասաց. «Արդ, լսե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։
Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։
Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։